74 տարեկանում մահացել է ամերիկացի երգիչ Meat Loaf-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

նկար

74 տարեկանում մահացել է ամերիկացի երգիչ Մայքլ Լի Էդեյը, որն ավելի հայտնի է Meat Loaf կեղծանվամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Երգչի պաշտոնական Էջում զետեղված հաղորդագրության մեջ ասվում է, որ նա մահացել Է ընտանիքի եւ մերձավորների շրջապատում, որոնք երգչի կողքին էին գտնվում նրա կյանքի վերջին օրերին:

Էդեյը ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 27-ին Դալլասում (Տեխասի նահանգ): Նրա դեբյուտային ալբոմը՝ Bat Out of Hell-ը, թողարկվել է 1977 թվականին և ամենավաճառվողներից մեկը դարձել աշխարհում:

Meat Loaf-ի կատարմամբ առավել հայտնի երգերից մեկը I՚d Do Anything for Love-ն (But I Won՚t Do That) է, որը թողարկվել Է 1993 թվականին:

--00—ԼՄ

Տեսանյութեր