ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն անտառային ոլորտի խնդիրների վերաբերյալ։
Խորհրդակցությանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալները, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, Անտառային կոմիտեի նորանշանակ նախագահը և կոմիտեի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Քննարկվել են անտառների կայուն կառավարմանը, պահպանությանը, պաշտպանությանը, դրանց վերականգնմանը և ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը վերաբերող առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները։
Անտառային ոլորտում խնդիրների լուծմանն ուղղված քայլերը պետք է համակցված լինեն հսկողության և վերահսկողության գործառույթով, որի ուժեղացման նպատակով այս պահին նախաձեռնվում են մի շարք օրենսդրական բարեփոխումներ և համալիր ծրագրեր։
--00—ԼՄ