Այս իշխանությունը չի լկտիանա, ժողովուրդն է ընտրել, ինքն էլ կհեռացնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

«Ադրբեջանին ձեռք է տալիս լարվածությունը, ուզում է մոռանանք, որ Արցախ գոյություն ունի և ասում են՝ ճանաչեք մեր տարածքային ամբողջականությունը։ Մենք ասում ենք, որ երբեք չենք կասկածել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, մեզ մտահոգում է Արցախի Հանրապետության ժողովրդի ապագան, պետք է համաձայնության գալ բանակցելով, ոչ թե ստիպելով»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

«Ցանկալի է, որ նման մոտեցումները չդառնան իշխանության համար թատերաբեմ, նման հարցերում Հայաստանը միասնական պետք է հանդես գա, բայց կան ռևանշիստական ուժեր, որոնք ուզում են բռնազավթել իշխանությունը: Պետությունը պետք է սպասարկի ժողովրդին, ոչ թե մի խմբի շահերին, որպեսզի մեր հասարակությունը գոհ լինի:

Այս իշխանությունը չի լկտիանա, քանի որ ժողովուրդն է ընտրել, ինքն էլ  կհեռացնի: Ժողովուրդն ընտրել է այս իշխանությանը, քանի որ խաղաղության դարաշրջան է խոստացել բացել»,- ավելացրեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։