Բաքուն, ռուսների պահանջով, փոխել է ՈՒՀԱ-ի «Շուշա» թիմի անունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 22,  24 News

ю

Բաքվի «Ուրախների և հնարամիտների ակումբ» հեռուստատեսային հումորային ծրագրում հանդես եկեղ «Շուշա» թիմը փոխել է իր անունը։

КВН-ի պաշտոնական կայքում հրապարակվել է КиВиН-2022 երաժշտական փառատոնի երկրորդ փուլին մասնակցած թիմերի ցուցակը, որում ընդգրկված է Բաքվից նոր անունով թիմ. «BUTA (Ադրբեջան). թիմը որոշել է փոխել իր անունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ադրբեջանական Azadliq ընդդիմադիր թերթի՝ ադրբեջանական թիմի անունը փոխվել է ռուսական կողմի պարտադրանքով։

--00--ԱՀ