ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24 News
Բաքվի «Ուրախների և հնարամիտների ակումբ» հեռուստատեսային հումորային ծրագրում հանդես եկեղ «Շուշա» թիմը փոխել է իր անունը։
КВН-ի պաշտոնական կայքում հրապարակվել է КиВиН-2022 երաժշտական փառատոնի երկրորդ փուլին մասնակցած թիմերի ցուցակը, որում ընդգրկված է Բաքվից նոր անունով թիմ. «BUTA (Ադրբեջան). թիմը որոշել է փոխել իր անունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ադրբեջանական Azadliq ընդդիմադիր թերթի՝ ադրբեջանական թիմի անունը փոխվել է ռուսական կողմի պարտադրանքով։
--00--ԱՀ