Վարչապետը խորհրդակցություն է անցկացնում Կառավարությունում, նա դեռ չի ժամանել Պապիկյանի հարսանիքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

ղզցղզց

Այսօր՝ հունվարի 22-ին, տեղի է ունենում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պսակադրության արարողությունը:

Ժամեր առաջ Գեղարդի վանական համալիրում Պապիկյանն ու իր ընտրյալն ստացել են Աստծո օրհնությունը:

Այս պահին արդեն «Փարավոն» ռեստորանային համալիրում ընթանում է հարսանյաց խնջույքը: Այն վարում է դերասան և հաղորդավար Խորեն Լևոնյանը:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ խնջույքին հրավիրված են բազմաթիվ պետական և քաղաքական այրեր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ և այլք:

Հրավիրյալների թվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, մեր տեղություններով, նա դեռ չի ժամանել հանդիսության սրահ, քանի որ գործադիրի ղեկավարը Կառավարությունում այս պահին անցկացնում է խորհրդակցություն:

--00—ՍԳ

Տեսանյութեր