Արտակարգ դեպք. տղամարդն անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

56

Արդեն կես ժամ է, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ համոզում են Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցած տղամարդուն, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ տղամարդն անցել է կամրջից այն կողմ և սպառնում է իրեն ցած նետել: Այս պահին պարեկներին և փրկարարներին միացել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն ու փորձում են հասկանալ նրա այդ քայլի դրդապատճառները:   

--00—ԼՄ