Սյունիքի մարզպետը դպրոցի տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

սյունիք

Սյունիքի մարզպետը Լեռնաձորի դպրոցի տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառել:

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հունվարի 17-ին որոշում է ստորագրել, որում նշված է․ «Աշխատանքային կարգապահությունը խախտելու համար «Լեռնաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ծովինար Գրիգորյանի նկատմամբ կիրառել «Նկատողություն» կարգապահական տույժը»։ 

--00—ԼՄ