Էրդողանը հայտարարել է Թուրքիայում 3+3 ֆորմատի հանդիպում անցկացնելու պլանների մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 23,  24 News  

էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է հաջորդ տարածաշրջանային հանդիպումը Թուրքիայում անցկացնել 3+3 պլատֆորմի շրջանակներում․ ՌԻԱ նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել  է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։

Դեկտեմբերի սկզբին Մոսկվայում տեղի ունեցավ 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ։ Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել էր, որ Թբիլիսին հրաժարվում է մասնակցել Անդրկովկասի հարցով 3+3 տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմին։

«Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն ասել է, որ Անկարան շարունակում է ջանքերը՝ Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Նրա խոսքով՝ Անկարան նախատեսում է ևս մեկ՝ իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի համատեղ մշակված հանդիպում անցկացնել Թուրքիայում՝ 3+3 հարթակի շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում։

  --00—ՄՀ