Լվովյան փողոցում վրաերթի են ենթարկել 24-ամյա երիտասարդի և դիմել փախուստի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 23,  24 News  

վրաերթ

Երեկ վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:45-ի սահմաններում Լվովյան փողոցի թիվ  83 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել  Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Գելազարովին, հայտնում է shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկողը այնուհետև բախվել է վերջինիս կողմից ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Lexus մակնիշի ավտոմեքենային և վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել է փախուստի:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Կայքի տեղեկություններով՝ ժամեր անց  ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 49-ամյա  Արթուր Բաղդասարյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր կողմից վարած Hyundai Elantra  մակնիշի ավտոմեքենայով:

  --00—ՄՀ