Պատվաստանյութի չորրորդ դեղաչափը կարող է բարելավել պաշտպանությունը կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

Կորոնավիրուս

Պատվաստանյութի չորրորդ դեղաչափը կարող է կրկնապատկել պաշտպանությունը կորոնավիրուսային վարակից։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին են վկայում 60 եւ ավելի տարեկանների տարիքային խմբում անցկացված հետազոտության արդյունքները, որն անցկացրել է Իսրայելի առողջապահության նախարարությունը Վեյզման ինստիտուտի, Տեխնիոնի, Եբրայական համալսարանի, Գարտների ինստիտուտի հետ Խաիմ Շիբայի բժշկական կենտրոնում:

Մարդիկ, ովքեր ստացել են պատվաստանյութի չորրորդ դեղաչափը, երեք անգամ ավելի հազավադեպ են բախվում կորոնավիուսի ծանր ընթացքին:

--00--ԿԿ

Տեսանյութեր