Հայաստանի ժուռնալիստների միությունը համագումար կանի․ օրը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

նկար

Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) հերթական համագումարը տեղի կունենա հունվարի 29-ին՝ ժամը 12:00-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում (9-րդ հարկ):

«ՀԺՄ անդամներին խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

Միջոցառումը բաց է լուսաբանման համար: Համագումարը լուսաբանել ցանկացող լրագրողները ներկայանան լրատվամիջոցը ներկայացնող անվանաքարտերով և անձը հաստատող փաստաթղթերով»,-ասված է հաղորդագրության մեջ:

--00—ԼՄ