ՌԴ-ում մեկ օրվա ընթացքում գրանցվել է COVID-19-ի 65 109 նոր դեպք, մահացել է 655 մարդ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 24,  24 News  

կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում COVID-19-ով վարակված 5970 մարդ է հոսպիտալացվել։ Այս մասին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։

«Օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 5970 մարդ և նախորդ օրվա համեմատ նվազել է 3,9%-ով»,- ասված է հաղորդագրությունում։

 ՌԴ-ում մեկ օրվա ընթացքում գրանցվել է COVID-19-ի 65 109 նոր դեպք, մահացել է 655 մարդ։

 --00—ՄՀ