2021-ին ոստիկանությունում ստացվել է տեղեկություն ստանալու 308016 հարցում, բավարարվել է 307493-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

նկար

ՀՀ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչությունում ամփոփվել են ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներում տեղեկություն ստանալու վերաբերյալ հարցումների վիճակագրական տվյալները:

Ամփոփման արդյունքում պարզվել է, որ 2021 թ. հունվարի 1-ից 2021 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանությունում ստացվել է տեղեկություն ստանալու ընդհանուր 308016 հարցում, որից 283173-ը՝ գրավոր, իսկ 24.843-ը՝ բանավոր: Տեղեկություն ստանալու հարցումներից բավարարվել է 307493-ը, մերժվել՝ 405-ը, իսկ 118-ը վերահասցեագրվել է այլ մարմնի: Բանավոր բոլոր հարցումներին տրվել են համապատասխան պարզաբանումներ:

--00—ԼՄ