Արմեն Սարգսյանն ակնարկել էր, որ առջևում լուրջ աշխարհքաղաքական պրոցեսներ են, և ՀՀ-ն անմասն չի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

«Արմեն Սարգսյանի հրաժարականը փախուստ է պատասխանատվությունից և իրականությունից, այն փաստում է սպասվելիք լրջագույն խնդիրների մասին, և պատահական չէր, որ նա հրաժարականի տեքստում նշել էր, որ հայ ժողովուրդը սխալվելու իրավունք չունի»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Արմեն Սարգսյանը հրաժարականի տեքստում ակնարկել էր, որ առջևում լուրջ աշխարհաքաղաքական պրոցեսներ են լինելու և ՀՀ-ն անմասն չի կարող լինել, նա գիտի ինչ հնարավոր փաստաթղթեր են բերվելու և լավագույն ժամանակն էր կիրակի երեկոյան արտերկրից հրաժարական տալը: Պետք է նշել նաև, որ Սարգսյանի հրաժարականը հակասությունների կծիկ է, նա մեկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, հետո նրա հետ հանդիպումներ էր ունենում»,- ավելացրեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։