Քրիստիննե Գրիգորյանն ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 24,  24 News

ՀՀ Ազգային ժողովը 68 կողմ, 0 դեմ ձայների համամասնությամբ Քրիստիննե Գրիգորյանին ընտրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։

Քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր։

Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

ՄԻՊ Արման թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է փետրվարի 23-ին։

--00--ՍԳ