Լիտվան և Լատվիան ամերիկյան Stinger զենիթահրթիռային համալիրներ կմատակարարեն Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

Աշխարհ

Լիտվան Ուկրաինայի բանակին ամերիկյան Stinger փոխադրովի զենիթահրթիռային համալիրներ (ՓԶՀՀ) կհատկացնի, քանի որ Ռուսաստանն ուժեր Է կենտրոնացնում ուկրաինական սահանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին հաղորդել Է Լիտվայի պաշտպանության նախարարությունը:

Այդ նույն ՓԶՀՀ-ներն Ուկրաինային կհատկացնի նաեւ Լիտվան, իսկ Էստոնիան պլանավորում Է տալ Javelin ամերիկյան հակատանկային հրթիռային համալիրներ (ՀՏՀՀ): Այդ օգնությունը տրամադրվում Է ԱՄՆ-ում արտադրված սարքավորումը երրորդ երկիր հանձնելու՝ ԱՄՆ-ի կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո:

«Անկեղծորեն հույս ունենք, որ այդ սպառազինությունն Ուկրաինան չի օգտագործի: Բալթյան երկրները հորդորում են Ռուսաստանին՝ դադարեցնել ագրեսիվ եւ անպատասխանատու գործելակերպը»,-հայտարարել Է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով Վաշինգտոնի պաշտոնատար անձանց, հաղորդել Է, որ Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան ստացել են Ուկրաինային Javelin Stinger զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու ԱՄՆ-ի թույլտվությունը:

Ռուսաստանի պաշտոնատար անձինք քանիցս ժխտել են, թե Մոսկվան պլանավորում Է ներխուժել Ուկրաինա այն դեպքում, երբ Կիեւը եւ Արեւմուտքը հայտարարել են ուկրաինական սահմանի մոտ շուրջ 100 հազար ռուսաստանցի զինվորականների գտնվելու մասին: Արեւմուտքը ռուսական բանակի այդ կենտրոնացումը համարում Է պատերազմի նախապատրաստում, որպեսզի չթույլատրվի Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

--00--ԿԿ