Վանաձոր համայնքի ավագանու շահերը ՀՀ վարչական դատարանում կներկայացնի փաստաբան Արտակ Ոսկանյանը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 24,  24 News

․

Մամիկոն Ասլանյան դաշինքի ֆբ-յան էջը հայտնում է․

Այսօր՝ հունվարի 24-ին, տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ, որին ներկա էին ավագանու «Մամիկոն Ասլանյան» դաշինքի, «Հայրենիք» կուսակցության և «Ապրելու երկիր» կուսակցության խմբակցությունների անդամները։

Օրակարգը միաձայն հաստատելուց հետո ավագանու անդամ, նիստը վարող Գայանե Քալանթարյանը ներկայացրեց ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/13416/05/21 վարչական գործով պատասխանող Վանաձոր համայնքի ավագանու շահերը ներկայացնելու համար Վանաձոր համայնքի ավագանու ներկայացուցչին լիազորելու մասին որոշման նախգիծը։

Քննարկման արդյունքում ավագանին որոշեց ՀՀ վարչական դատարանում Վանաձոր համայնքի ավագանու շահերը ներկայացնելու համար լիազորել փաստաբան Արտակ Նորիկի Ոսկանյանին։

16 կողմ և 2 դեմ ձայներով որոշումն ընդունվեց։

--00--ԱՀ

Տեսանյութեր