Պարեկները Երևանում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1544 խախտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

պարեկներ

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները և հունվարի 17-ից 24-ը իրականացված ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1544 խախտում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 237 տրանսպորտային միջոց։ «Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 159, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։ 89 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 6-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի, 52-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 71-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 223-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Պարեկները հայտնաբերել են 4 հետախուզվողի, ինչպես և ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 30 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ոստիկանությունը վստահեցնում է, որ հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

--00--ԱՀ

Տեսանյութեր