«Դատալեքս» տեղեկատվական համակարգի խափանումը զուտ տեխնիկական է․ ԲԴԽ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

․

Հաշվի առնելով «Դատալեքս» տեղեկատվական համակարգի ժամանակավոր խափանման շուրջ տեղի ունեցող տարատեսակ խոսակցությունները՝ Բարձրագույն դատական խորհուրդը, հայցելով հանրության ներողամտությունը, տեղեկացնում է, որ համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառներ:

Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում այն սպասարկող ընկերության հետ: Խորհուրդը լիահույս է, որ համակարգի գործունեությունն ամբողջովին կվերականգնվի մոտակա օրերի ընթացքում:

Միևնույն ժամանակ, ցանկանում ենք տեղեկացնել, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ հետագայում նմանատիպ խափանումները բացառելու համար:

--00--ԱՀ