Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից հանել են 7 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

5

Հունվարի 25-ին՝ ժամը 03:48-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Մարտունի-Գետափ առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 84-րդ կմ-ին արգելափակվել են ավտոմեքենաներ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա։

--00—ԼՄ