ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
COVID-ի դեմ պատվաստանյութ ստանալու նպատակով անցյալ տարի ռուսներն ամենից շատ մեկնել են Հայաստան։ Պատվաստանյութերի շրջագայությունների այս վարկանիշով Երևանը գերազանցել է Ղրղզստանին, Բուլղարիային և Խորվաթիային, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Ozon Travel տոմսերի վաճառքի ծառայության հրապարակած տվյալներին։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանում պատվաստվելու պատճառն այն է, որ 1 օրում կարող ես հասցնել Հայաստան գնալու, մատչճելի են նաև տոմսերի գները, ինչպես նաև ցանկացած շարժական պատվաստման կետից օգտվելու հնարավորություն կա։
--00—ԼՄ