Սյունիքի մարզը կարող է փաստացիորեն դուրս մղվել կենսական նշանակության ծրագրից․ Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 25,  24 News

ոսկանյան

 

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ջուլֆա (Իրան) - Ջուղա (Նախիջևան) - Երասխ (Հայաստան) բացվելիք երկաթգիծը պետք է սպասարկի նաև իրանական կողմից առաջ մղվող Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային հանգույցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսում հնչեցրած հայտարարություններին:

Նա, մասնավորապես, գրել է. «Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է լինելու «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սյունիքի հատվածի հետ, որը նպատակ է հետապնդում որակյալ կերպով կապելու ոչ միայն Հայաստանի հյուսիսային և կենտրոնական շրջանները հարավի հետ, այլ նաև առանց Ադրբեջանի տարածք մուտք գործելու, ապահովելու Պարսից ծոց - Սև ծով ծրագրի հայաստանյան հատվածի մի նշանակալի մասը։

Նման «երկաթգծային տրամաբանությամբ» այդ կարևոր միջազգային տրանսպորտային հանգույցի ակամա շահառու է դառնում նաև Նախիջևանը, մինչդեռ Հայաստանի Սյունիքի մարզը կարող է  փաստացիորեն դուրս մղվել կենսական նշանակության այդ ծրագրից»։

  --00—ՄՀ