Պարեկները 3 երիտասարդի են բերման ենթարկել, մեքենայում թմրանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Հունվարի 21-ին՝ ժամը 6.50-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Մաշտոցի պողոտայից, հետախուզման մեջ գտնվելու և ոստիկանի օրինական պահանջը չկատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին երեք երիտասարդի՝ «Նիսան» մեքենայով հանդերձ։

Բերման ենթարկված 28-ամյա երիտասարդի մեքենայի զննությամբ հայտնաբերվեց 75 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված:

Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրանյութ է:

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են։

--00—ԼՄ