Pfizer-ը և BioNTech-ը սկսել են «Օմիկրոն»-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 25,  24 News

տռռեգտեռգ

Pfizer և BioNTech դեղագործական ընկերությունները սկսել են «Օմիկրոն»-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այդ մասին ասվում է ընկերությունների հայտարարության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Pfizer-ը և BioNTech-ն այսօր հայտարարել են 18-ից մինչև 55 տարեկան առողջ չափահասների շրջանում «Օմիկրոն»-ի հիման վրա թեկնածու-պատվաստանյութի անվտանգության, տանելիության և իմունոգենության գնահատման համար կլինիկական ուսումնասիրություն սկսելու մասին»,-ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է BioNTech-ի կայքում: Նշվում է, որ հետազոտության ընթացքում կստեղծվեն տարբեր խմբեր՝ համեմատելու COVID-19-ի և «Օմիկրոն»-ի դեմ Pfizer-ի և BioNTech-ի արդեն կիրառվող պատվաստանյութի ներարկման տարբեր սխեմաները: Սպասվում է, որ փորձարկումներին կմասնակցի շուրջ 1420 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի В.1.1.529 հիմնամանրէն, որը հայտնաբերվել է Աֆրիկայի հարավում, նշել է հունական «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասված է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են առաջացնում»: Բացի դրանից, նախնական տվյալների համաձայն, այն տարածման մեծ ունակություն ունի:
--00--ՍԳ