Արցախում հայտնաբերվել է 8 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք, մաքրվել է 34 630 մ2 տարածք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

,

2022թ. հունվարի 17-ից մինչև հունվարի 22-ը ներառյալ «Հումանիտար Ականազերծման Կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել և ոչնչացվել է 8 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք և ոչնչացվել է 45 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել է 34 630 մ2 տարածք: Այս մասին հայտնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Կատարված աշխատանքների արդյունքում 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև հունվարի 22-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել է 867431 հատ և ոչնչացվել է 863998 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք:

--00--ԱՀ