Փաշինյանը դարձել է Իլհամ Ալիևի փաստաբանը, վախենում եմ ասի՝ Գեղարքունիքը Բասարգեչար է կոչվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

«Թուրքական նախապայմանները կատարելն արդարացնելու համար Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ ձևախեղում է Արցախի պայքարը և Հայոց ցեղասպանության ճանաչումը: Նրա այն հայտարարությունը, որ Հայ դատը պետական քաղաքականություն չի եղել, այդկերպ նա Հայաստանի ձեռքերը լվանում է ցեղասպանության գործընթացից։ Նա երեկ մեխ խփեց Թուրքիայի նախապայմանների կատարման դագաղին»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Ադրբեջանցիները վերջին տարիներին այդքան ակտիվ չեն խոսել Արցախ վերադարձի մասին, որքան Փաշինյանը վերջին մեկ տարում: Փաշինյանը դարձել է Իլհամ Ալիևի փաստաբանը, նա արդարացնում է Ալիևի նվաճողական արտահայտությունները, վախենում եմ ասի՝ Գեղարքունիքը Բասարգեչար է կոչվել»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։