Արմեն Սարգսյանը պատմության մեջ կմնա Փաշինյանի օրոք աշխատած նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Արմեն Սարգսյանը պատմության մեջ կմնա Փաշինյանի օրոք աշխատած նախագահ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Պատգամավորի պնդմամբ, Քոչարյանը և Սարգսյանն Արմեն Սարգսյանի առաջադրման թեմայով չեն հանդիպել և չեն վիճել, տարածվող տեղեկատվությունն անհեթեթություն է։

Մամիջանյանի համոզմամբ, իշխանության և Նիկոլ Փաշինյանի ապաշնորհության հետևանքով պանթյուրքիզմը տեսական գաղափարախոսությունից փոխակերպվել է բավականին շոշափելի աշխարհաքաղաքական գործոնի, որը լուրջ վտանգ է ներկայացնում։ 

Անդրադառնալով Փաշինյանի ասուլիսին և Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արտաբերած մտքերին՝ պատգամավորը նշեց, թե նա ամեն ինչ անում է լայքի համար՝ փորձելով սնել «քցել են իմ ջեբը» միֆը։

Մանրամասները՝ տեսանյութում։