Հայաստանը 6 միլիարդ դրամ է վճարել պատվաստանյութերի ձեռքբերման համար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 25,  24 News

Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Առողջապահության նախարարությունից հայտնում են (տես կցված նյութը), որ 2021թ. կորոնավիրուսի պատվաստանյութերի համար Հայաստանի Հանրապետությունը վճարել է մոտ 6 միլիարդ ՀՀ դրամ (5.936.025.565 ՀՀ դրամ):

Հայաստանը 2021թ. ձեռք է բերել պատվաստանյութերի մոտ 3 միլիոն (3.142.690) դեղաչափ, այդ թվում՝ նվեր ստացած դեղաչափերը:

Այս փաստաթղթից հետևում է, որ պատվաստանյութերն անվճար չեն և Հայաստանի Հանրապետության հարկ վճարող քաղաքացին (այդ թվում՝ չպատվաստված քաղաքացին) է վճարում պատվաստանյութերի համար:

Այս նույն տրամաբանության մեջ հարց է ծագում. Ինչու չի փոխհատուցվում ՊՇՌ հետազոտության ծախսը (հիշեցնեմ, որ ՊՇՌ հետազոտությունը նույնպես հանդիսանում է բժշկական միջամտություն և քաղաքացին իրավունք ունի հրաժարվել):

2. Եթե գործատուն ճնշումներ է գործադրում

Եթե չեք պատվաստվել և չեք ցանկանում ՊՇՌ հետազոտություն անցնել, ինչի հետևանքով գործատուն Ձեր նկատմամբ ճնշումներ է իրականացնում, ապա կարող եք ստորև նշված դիմումի տեքստը տպել, լրացնել տվյալները, ստորագրել և հանձնել գործատուին: Ձեր մոտ գտնվող երկրորդ օրինակի վրա գործատուն պետք է ստորագրի, հավաստելով, որ ստացել է (եթե կհրաժարվի, ապա կարող եք փոստով ուղարկել՝ անդորրագրով):

Գործատուի կողմից Ձեր նկատմամբ որևէ գործընթաց սկսելու դեպքում կապվեք «Ազատ կամք» նախաձեռնության փաստաբանական թիմի հետ (հեռախոս 010 440333):

ԴԻՄՈՒՄԻ ՏԵՔՍՏԸ՝

Բեռնել word տարբերակը՝ Նամակ-գործատուին-ձևաթուղթ

https://azgayin.am/.../%D5%86%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF-%D5...»։

--00--ԱՀ