Մահացել է Ալիևի անվտանգության ծառայության ղեկավարը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 25,  24 News

․

Մահացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության ծառայության ղեկավար, գնդապետ Թարլան Գադիրովը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Գադիրովի ինքնազգացողությունը վատացել է Բաքվի մարզասրահներից մեկում։ Շտապ բուժօգնության անձնակազմ է ժամանել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

--00--ԱՀ