Շտապ ստորագրություն դնող անձ է հարկավոր․ Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Ստեփան Դանիելյան

Արմեն Սարգսյանին շատ մեղքերի մեջ են մեղադրել, բայց չեմ հիշում դեպք, երբ մաղադրեն, թե հիմար է, կամ անգրագետ,- գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Արդյոք այլ երկրի քաղաքացիություն է ունեցել 2018-ին, թե ոչ, չգիտեմ։ Եթե անգամ ունեցել է ու եթե անգամ դրա համար է հրաժարական տվել, անկասկած այնքան խելք ու տրամաբանություն ունի, որ իր հայտարարության տեքստը հիմնավոր կազմի ու վերջնարդյունքում քննարկեն ոչ թե իր քաղաքացիության հարցն, այլ հրաժարականի քաղաքական պատճառները, երբ հնարավոր դեպքերը զարգանան։

Եւ ահա, երկու օր անց, Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանից դրական ազդակներ են գալիս, իսկ Չավուշօղլին ասում է, որ եկել է պահը, որ արդեն կոնկրետ հարցերի շուրջ պայմանավորվեն։

Պարզ է, որ երկու դեպքում էլ զիջող կողմը Հայաստանն է լինելու։ Մի խոսքով, շտապ ստորագրություն դնող անձ է հարկավոր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

--00--ԱՀ

Տեսանյութեր