Վահրամ Դումանյանը ներկա է եղել «Հերոսներին. 44» խորագիրը կրող համերգին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

․

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Հերոսներին. 44» խորագիրը կրող համերգ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի Թիվ 2 սիմֆոնիան։ Համերգին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

--00--ԱՀ