Մահացել է գրող, բանաստեղծ, այլախոհ, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ Մերուժանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

նկար

Կյանքի 82-րդ տարում ծանր հիվանդությունից մահացել է գրող, բանաստեղծ, այլախոհ, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ, «Յոթ հայրենասերներ» անլեգալ կազմակերպության անդամ Մերուժանը (Մերուժան Հովհաննիսյան)։

Հակախորհրդային գործունեության համար Մերուժանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, կալանավայրերում անցկացրել է 15 տարի, որի զգալի մասը՝ Վլադիմիրի և Նորիլսկի մահվան գաղութներում։

Նա բանաստեղծական ժողովածուների, գրքերի ու հուշագրությունների հեղինակ է։ 2000-2003 թվականներին եղել է «Ժամանակ» օրաթերթի խմբագիր, 2003 թվականից՝ «Հարթակ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր։ Հեղինակ է «Լուսամփոփ» (1976), «Ընթացք» (1992), «Վերջալույսի խոհեր» (1997), «Խոսքեր հրաժեշտից առաջ» (1997), «Մորմոքի պսակներ» (2001), «Ընտրանի» (2004), «Մեներգ» (2007), «Վլադիմիրի բանտում» (2007) գրքերի։ Մերուժանի գործերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն[2]։

Մերուժանը գրել, ապա տպագրել ու բազմացրել է «Հայկական դատի 85 տարին» հոդվածը, որը հետագայում նախաքննության կողմից որակվել է որպես խիստ հակախորհրդային ու դրվել Մերուժանին առաջադրված մեղադրանքների հիմքում

--00—ԼՄ