Հայտնի է Առուշ Առուշանյանի գործով բողոքի քննության օրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Հասարակական

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Առուշ Առուշանյանի գործով դատական նիստի օրը․

«Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ դատարանում նշանակվել է 2021 թվականի փետրվարի 8-ին, ժամը՝ 10:30»,-գրել է փաստաբանը:

--00--ԿԿ