ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչությունը նոր պետ ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

55

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 25-ին կարգադրություն է ստորագրել, որում մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասով, 16-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցույթային հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 14-ի եզրակացությունը՝ կարգադրում եմ.

1. Միհրան Միքայելի ՄԱՃԿԱԼՅԱՆԻՆ 2022 թվականի հունվարի 18-ից 2 (երկու) ամիս փորձաշրջանով նշանակել Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի (ծածկագիր 1-1.2-7) պաշտոնում»: 

--00—ԼՄ