Ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

տռռեգտեռգ

Ոստիկանության ՔՈԳՎ և Արմավիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 25-ին Սարդարապատ գյուղում հայտնաբերվել և Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 48-ամյա Վահրամ Բ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 25-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
--00--ՍԳ