ԱՄՆ-ն մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա․ Փսակի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

փսակի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ միակողմանիորեն ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա, իսկ ՆԱՏՕ-ի արևելյան թեւում ամրապնդումը կարող է տեղի ունենալ միայն դաշինքի հովանու ներքո։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«Մենք աշխատում ենք ՆԱՏՕ-ի միջոցով, որպեսզի մեծացնենք աջակցությունը [դաշինքի] արևելյան թևի երկրներում: Ահա թե ինչու գոյություն ունի ՆԱՏՕ-ն, մենք հավատարիմ ենք այս դաշինքի ամբողջականությանը: Պարզապես պետք է պարզ լինի. նախագահը ոչ մտադրություն, ոչ շահագրգռվածություն, ոչ էլ ցանկություն չունի Ուկրաինա զորքեր ուղարկելու»,- ասել է նա:

Երկուշաբթի օրը Պենտագոնը հայտնել է, որ Միացյալ Նահանգները որոշել է մոտ 8500 զինվորականի բարձր պատրաստության վիճակի բերել և անհրաժեշտության դեպքում արագ տեղակայել Եվրոպայում:

--00—ՄՀ