Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշում է ստորագրել փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանին աշխատանքից ազատելու մասին։

Նշենք, որ Հարությունյանը փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականից։ 

Նա համակարգում էր քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի, անշարժ գույքի կառավարման վարչությունների, զորահավաքային բաժնի աշխատանքները։

 --00—ՄՀ