Գնդևազ բնակավայրում շչակ կգործարկվի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

շչակ

Հունվարի 27-ին՝ ժամը 10։00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Ջերմուկ համայնքի Գնդևազ բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։

«Գործարկվելու է բնակավայրի շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ԱԻՆ  հաղոդագրությունում։

--00—ՄՀ