Կրեմլում հաստատել են հունվարի 28-ին պլանավորված Պուտինի և Մակրոնի զրույցը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

կրեմլ

Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը պլանավորված է ուրբաթ օրը՝ հունվարի 28-ին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իսկապես, ուրբաթ օրը հեռախոսազրույց է պլանավորված»,-Պեսկովը լրագրողներին ասել է հունվարի 26-ին: Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ հույս ունի ուրբաթ օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահի հետ՝ հրատապ խնդիրները քննարկելու համար:

«Դա անհրաժեշտ Է ստեղծված իրադրությունը քննարկելու, ավելի հստակ պատկերացում ստանալու համար: Դա երկխոսություն կլինի պարզաբանումներ ստանալու նպատակով»,-հայտարարել է Մակրոնը։

--00—ՄՀ