Հրաչյա Հակոբյանը՝ Արայիկ Հարությունյանին նախագահի թեկնածու առաջադրելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

նկար

ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը 24News-ին մեկնաբանություն է տվել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու տեղեկության վերաբերյալ։ Ըստ իշխանական պատգամավորի՝ խմբակցությունում նման հարց չի քննարկվել։

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ ՔՊ-ի որոշումը կանգ է առել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա։

Ըստ աղբյուրի՝ հենց այս որոշման պատճառով այժմ կադրային տեղաշարժեր են լինում: Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: Արայիկ Հարությունյանի՝ աշխատանքից ազատվելու պարագայում էլ նա զբաղեցնելու է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

--00—ԼՄ