Ավստրիան չպատվաստվածների համար չեղարկում է լոքդաունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

տռռեգտեռգ

Ավստրիան հունվարի 31-ից կհանի կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների համար կիրառվող արգելափակումը, չորեքշաբթի հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։

Որոշումն ընդունվել է հիվանդանոցներում, առաջին հերթին վերակենդանացման բաժանմունքներում իրավիճակի կայունացման հետ կապված, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Չպատվաստվածների համար արգելափակումն ավարտվում է հաջորդ երկուշաբթի», - ասել կանցլերը։

Միևնույն ժամանակ, սննդի կետեր, խանութներ, մշակույթի և արվեստի ոլորտի միջոցառումներ այցելելու համար պատվաստված լինելու որոշումը պահպանվում է, այսինքն՝ չպատվաստվածների մուտքը դեռ փակ է։ Մնում է նաև «FFP2» տիպի դիմակ կրելու պարտավորությունը։

--00--ՍԳ