47 համարի ավտոբուսի վարորդին հայտարարվել է խիստ նկատողություն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

տռռեգտեռգ
Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է 47 համարի ավտոբուսային երթուղին սպասարկող ավտոբուսը երթևեկում մայթով։

Ավտոբուսի վարորդին վարորդին հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն՝ երթևեկության կանոնները խախտելու համար, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

 

«Սոցիալական ցանցերում և առանձին լրատվամիջոցներում տեղ գտած համար 47 ավտոբուսային ներքաղաքային երթուղու վարորդի՝ մայթի տարածքով երթևեկելու վերաբերյալ տեղեկացնում ենք, որ երթուղին սպասարկում է մասնավոր ընկերություն:

 

Միաժամանակ նշենք, որ ընկերության տնօրենի կողմից վարորդին հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն՝ երթևեկության կանոնները խախտելու համար», - հայտնել է քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը։

--00--ՍԳ