Թե Համաշխարհային բանկին ինչի է պետք, որ կրթությունը Հայաստանում տապալվի․ Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Քանի որ կրթության թեման է հիմա թրենդն, իմ փորձով կիսվեմ։
20 տարի առաջ հրատարակչություն էի բացել, 50% փայատեր էի եւ տնօրեն, մյուս փայատերը երջանկահիշատակ Տիգրան Տեր-Եսայանն էր, այն ժամանակ փաստաբանների միություններից մեկի նախագահը։ Սկսեցինք դասագրքերով զբաղվել եւ Համաշխարհային Բանկի տենդերին մասնակցեցինք։ Երկու դասագիրք շահեցինք, բայց միանգամից 12 դասագիրք էինք ներկայացրել:

Մյուս տարի նախարարությունը տենդեռին մասնակցելու համար շրջանառության շեմը բարձրացրեց, որ չկարողանանք էլ մասնակցել, վախեցան մեր թափից: Լավ փողեր են ֆռում ու դաշտն էլ ահավոր կոռումպացված։ Նախորոք ասեմ, որ շրջանառության  շեմը բարձրացնող նախարարը Մկրտչյանն էր, անունը հիմա չեմ հիշում: Հասկանալի է, միլիոնավոր դալարների մասին է խոսքը գնում, ամեն մեկին մոտ չէին թողնելու:
Բայց դա չի խնդիրը, ուզում եմ կիսվել դասագրքաստեղծման գործընցի հետ։

Ըստ ՀԲ-ի պայմանների, աշնանը դասագրքերի ստեղծման տենդեռ է հայտարարվում, դրա համար ներկայացնում եք դասագրքի 60% տեքստ: Ապրիլին իմանում եք, շահել եք, թե՜ ոչ: Եթե շահել եք, ապա արագ-արագ մյուս քառասուն տոկոսն են  գրում հեղինակները, հետո արագ-արագ, ոնց պատահի, սրբագրում եք, ձևավորում եք, տալիս եք տպարանին, արագ-արագ տպում են, որ օգոստոսին գիրքը հանձնեք ու մինչև սեպտեմբերն առաքում կազմակերպեք շրջանները, այն ժամանակ նաև Ջավախք, Աբխազիա և այլն: Եվ դա 3-4 ամսվա ընթացքում ու ոչ ոք չի ստուգում, թե ինչ որակի են դասագրքերը, ինչ սխալներ կան մեջը: Էլ չեմ խոսում այն մասին, որ դասագրքերը մի քանի տարի պետք է փորձարկում անցնեն որևէ դպրոցում, ուսումնասիրվեն, թե ոնց են երեխաները ընկալում, ու առհասարակ, մեջն ինչ է գրված: 

Դասագրքի փոխարեն աղբ տպելու բոլոր պայմաններն ապահովված են: Թե Համաշխարհային Բանկին ինչի է պետք, որ կրթությունը Հայաստանում տապալվի, կարելի է ենթադրություններ անել, իսկ թե ինչի է դա պետք ՀՀ կրթության նախարարությանը, դեռ պետք է հասկանալ:
Եվ այս պայմաններում նորմալ կրթություն, նորմալ դասագրքեր եք ակնկալում:
Մինչև հիմա ամոթով եմ հիշում իմ այդ փորձը, սկսելուց առաջ չգիտեի, թե դա ինչ պրոցես է, ընթացքում էի ամեն ինչ սկսել հասկանալ»:

--00—ՄՀ