ՌԴ առողջապահության նախարարությունը հավանություն է տվել AstraZeneca-ի «Էվուշելդ» պատրաստուկին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

աստրազենեկա

ՌԴ առողջապահության նախարարությունը հունվարի 25-ին հավանություն է տվել համավարակի ժամանակաշրջանում Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսի կանխարգելման համար AstraZeneca ընկերության «Էվուշելդ» (Evusheld) պատրաստուկի օգտագործմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են համապատասխան թույլտվությունների պետական գրանցամատյանի տվյալները:

Պատվաստումների համար լուծույթը պացիենտներին ներարկվում Է երկու չափաբաժնով, ընդ որում՝ հավանության արժանացած խմբաքանակի ծավալը 3500 չափաբաժին Է, նշվում Է գրանցամատյանում:

Դեղամիջոցների կենտրոնացած գնումը հանձնարարված Է ՌԴ առողջապահության նախարարության՝ Քաղաքացիներին դեղամիջոցներով ապահովման պլանավորման ու կազմակերպման դաշնային կենտրոնին AstraZeneca ընկերության կողմից մշակված «Էվուշելդ» պատրաստուկը հավանություն Է արժանացել 2021 թվականի դեկտեմբերի սկզբին ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկողության վարչության (FDA) կողմից՝ թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսի կանխարգելման համար, որոնք չեն կարող պատվաստանն ի պատասխան պաշտպանություն մշակել առկա հիվանդությունների պատճառով, ինչպես նաեւ այն պացիենտների համար, որոնց մոտ պատվաստանյութերը լուրջ կողմնակի ազդեցություններ են առաջացնում:

Ամերիկյան կարգավորիչի հանձնարարականների համաձայն, «Էվուշելդ»-ը պետք Է օգտագործեն 12-ից բարձր տարիքի եւ առնվազն 40 կիլոգրամ քաշ ունեցող մարդիկ՝ հիվանդությունների եւ COVID-19-ով վարակվածների հետ վերջերս շփումների բացակայության դեպքում:

FDA-ի տվյալներով՝ պատրաստուկի մեկ չափաբաժինը կարող Է ախտահարման դեմ արդյունավետ լինել կես տարի: 2021 թվականի հոկտեմբերի 14-ին Evusheld-ի գրանցման հայտի քննարկում Է նաեւ սկսել Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA):

--00—ՄՀ