Հայաստանը 2021-ին ռուսաստանցիների համար պատվաստվելու նպատակով ամենից շատ հաճախվող քաղաքն է եղել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

տռռեգտեռգ

Տոմսերի վաճառքներն այն երկրներ, որտեղ կարելի Է կորոնավիրուսի դեմ պատվաստվել ԱՀԿ-ի կամ Եվրամիության կողմից հավանության արժանացած պատվաստանյութով, 2021 թվականի դեկտեմբերին հասել Է առավելագույն ցուցանիշների:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Ozon Travel-ը: Այդ առումով Երեւանը դարձել Է 2021 թվականին ռուսաստանցիների համար ամենից շատ հաճախվող քաղաքը: Մոսկվայից այնտեղ պատվաստման համար կարելի Էր ժամանել մեկ օրով, քանի որ չվերթները մի քանիսն են:

Օտարերկրացիների համար առաջարկում են երկու պատրաստուկ՝ Moderna եւ AstraZeneca: Նրանք երկբաղադրիչ են, ուստի հարկ Է ժամանել երկու անգամ, իսկ երկրորդ ներարկումից հետո տալիս են եվրոհավաստագիր, պատմել են առցանց-ծառայությունում:

Ընկերությունում ճշտել են, որ զբոսաշրջիկները կարող են Երեւանում պատվաստում ստանալ բոլոր շրջիկ կետերում: Ընթացակարգի համար կարելի Է գրանցվել EarlyOne հավելվածի միջոցով: Մեկ ուղղությամբ տոմսի միջին գինը ձմռանն ավելացել Է մինչեւ 10 հազար ռուբլի:

Ռուսաստանցիներին այցագիր հարկավոր չԷ, կարելի Է մուտք գործել ներքին անձնագրով, ժամանելուց հետո ներկայացնել ՊՇՌ-թեստ կամ պատվաստման մասին տեղեկանք:

Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ «Սպուտնիկ V»-ով պատվաստված անձինք կարող են նաեւ երկրում ստանալ պատվաստանյութի խթանիչ չափաբաժին:

--00--ՍԳ