Նախագահի քայլը նման էր առնետի փախուստին վտանգի առջև գտնվող նավից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

«Նախագահի քայլը նման էր առնետի փախուստին վտանգի առջև գտնվող նավից»,- ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը 24TV-ի եթերում։ Արտիստը կարծում է, որ մեծ վտանգներով լի իրադարձություններ են սպասվում առաջիկայում, և նախագահը պարզապես հեռացավ՝ իրեն ապահովագրելով այդ վտանգից։ 

Զրույցի ընթացքում Ալեքսանյանն անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացին, սահմանի բացմանն ու թուրքական կապիտալի ու արտադրանքի ներհոսքին։

Նրա կարծիքով, մի քանի մեծահարուստներ են օգտվելու, իսկ տնտեսությունն ու ժողովուրդը, մասնավորապես գյուղացին տուժելու են։ Կապիտալի ներդրումը Հայաստանը վերածելու է երկրորդ Աբխազիայի՝ դարձնելով թուրքական կամքին հպատակ տարածք։

«Թուրքական մեծ հարեմ կդառնա Հայաստանը, եթե բացեն սահմանը»,- տագնապով զգուշացրեց Արտաշես Ալեքսանյանը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։