Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽ հանձնաժողովի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

տռռեգտեռգ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի փոխնախագահ: Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2022թ. Ձմեռային նստաշրջանի ընթացքում ընտրվել եմ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում»,- գրել է նա:

--00--ՍԳ