Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթը) ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

․

Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթը) ազատ արձակվեց։ Այս մասին որոշում կայացրեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը։

«Աշոտ Մինասյանի խափանման միջոց սահմանել գրավը և ստորագրություն չհեռանալու մասին։ Գրավի չափ սահմանել 2 միլիոն դրամ։ Մինասյանին անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճից»,- հայտարարել է դատավորը։

Դատական նիստից հետո Աշոտ Մինասյանից դատավորը կվերցնի երկրից չհեռանալու մասին ստորագրություն, արձանագրություն կկազմի և կուղարկի ՔԿՀ։

«Եթե գրավի հետ կապված գործողություններն էլ կատարվեն և գումարը վճարվի, ապա Մինասյանն անհապաղ ազատ կարձակվի»,- նշել է Բախշյանը։

--00--ԱՀ