Էրդողանը Պուտինին հրավիրել է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Թուրքիա։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

«Մենք հրավիրել ենք պարոն Պուտինին մեր երկիր։ Մենք ցանկանում ենք որոշակի քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար»,- այդ մասին Էրդողանն  ասել է NTV հեռուստաալիքի եթերում։

Նա նաև հայտնել է Անկարայի պատրաստակամությունը՝ հյուրընկալելու Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին առկա խնդիրների մասին խոսելու համար:

Հիշեցնենք, հունվարի 24-ին Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը կոնկրետ տեղեկություն չունի Պուտինի եւ Էրդողանի հանդիպման հնարավորության մասին։

--00—ՄՀ